Arminfo.info


Մի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
 Շաբաթ, 27 Ապրիլի 2024, 15:19

Արմինֆո. Կիրանցում զինծառայողների` մարդկանց հետ ողջագուրվելու և սատարման խոսքերի ֆոնին, ՊՆ-ն տեղեկացրեց, որ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում քաղաքական ակցիային միացած զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու վերաբերյալ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

ԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համար
 Շաբաթ, 27 Ապրիլի 2024, 15:03

Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դինա Տիտուսը և Գաս Բիլիրակիսը ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որն ուղղված է պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, ներառյալ ՝ Արցախում էթնիկ զտումը, հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կամայական ձերբակալումը, ձերբակալվածների նկատմամբ խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը, ինչպես նաև արտադատական մահապատիժները: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Միջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ Վարդանյան
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 19:26

Արմինֆո. Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված և Բաքվի բանտում պահվող Արցախի Հանրաապետության նախկին վարչապետ, աշծարհում հայտնի բաարերար եւ գործարար Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը, հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը:

Բեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայով
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 17:07

Արմինֆո.Բեռլինի հայերը բողոքի ցույց են անցկացրել Դաշնային գրասենյակի առջև՝ ի նշան բողոքի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցի դեմ:

Թովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակը
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 10:45

Արմինֆո. ԱԺ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը Եվրոպական միության Հայաստանի գրասենյակում հյուրընկալվել է ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Մարագոսին, ՀՀ-ում ԵՄ Հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Սիլվիա Մարիա Զեհեին և Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական պատասխանատու Մարիա Պապամիխայլին։ Այդ մասին պատգամավորը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում:

Հայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համար
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 15:28

Արմինֆո. Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև Երևանում բողոքի ակցիաներ են անցկացնում քաղաքացիները, ովքեր համաձայն չեն Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին տարածքների միակողմանի հանձնմանը: Փակվել են ճանապարհներ և փողոցներ։ Մասնավորապես, Շիրակի մարզում ճանապարհ է արգելափակվել Ալագյազի շրջանում, Արարատի մարզում՝ Տիգրանաշենի շրջանում, Գեղարքունիքի մարզում ՝ Մարտունու շրջանում, Տավուշի մարզում ՝ Բագրատաշենի շրջանում, ինչպես նաև՝ փողոցներ Երևանում:

Եղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակել
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 13:50

Արմինֆո. Եվրոպական դատարանը երբեք որոշում չի կայացրել այն մասին, որ Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, նույնը վերաբերում է նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին, որոնք վերաբերել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է միջազգային-իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ Միջազգային դատարանում լսումների ժամանակ, որտեղ քննվում էր Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի։

Քենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն Արցախ
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 13:07

Արմինֆո.ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հանդես է եկել արցախամետ հզոր ուղերձով, որն այսօր ուղիղ եթերով ներկայացվել է Սպիտակ տանը Հայոց ցեղասպանության նկատմամբ արդարության պահանջով բողոքի ցույցի դուրս եկած ամերիկահայերին:

Արամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձը
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 13:01

Արմինֆո.Ապրիլի 24-ը սոսկ նահատակների հիշատակի օր չէ, այն կոչ է, ուղերձ, որ գալիս է մեզ մեր փառապանծ նահատակներից: Այդ մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողության ժամանակ իր ելույթում:

Գարեգին Բ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հարգում ենք գոյաբանական նոր սպառնալիքների պայմաններում
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 11:03

Արմինֆո. Գարեգին Բ ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ:

"Միասին" շարժումն Ազգային ժողովի պատգամավորներին կոչ է անում ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 17:36

Արմինֆո. Վարչախմբի կողմից «սահմանազատում, սահմանագծում» անվան ներքո իրականացվում են բացարձակ ապօրինի գործողություններ՝ առայժմ Տավուշում։ Այդ մասին ասվում է  «Միասին» այլընտրանքային, հասարակական, քաղաքական շարժման հայտարարությունում:

ՀՅԴ բյուրո. Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 14:36

Արմինֆո.Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա հերթական տարելիցի նախօրյակին կանգնած ենք նոր գոյաբանական մարտահրավերների դեմ հանդիման։ Մեր անժամանացելի իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբեւէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա։ Այդ մասին ասվում է ՀՅԴ բյուրոյի տարածած հայտարարությունում:

«Մենք կանք». Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 12:37

Արմինֆո.ՀՀ տարածքային ամբողջականության սասանումը հերթական անգամ տեղի է ունենում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի իշխանությունների կողմից։

Գրիգորյան. ՌԽԶ-ն Արցախից մեկնել է Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման կետեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 12:23

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ և ավտոշարասյունը մեկնել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման կետեր ՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

ՀՀԿ գործադիր մարմինը և ՀՅԴ գերագույն մարմինը հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի վերաբերյալ հայտարարություններով
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 19:52

Արմինֆո.Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը և ՀՅԴ գերագույն մարմինը հանդես են եկել հայտարարություններով ՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի հետ:

Իմանգալի Տասմագամբետով. ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությունը շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:58

Արմինֆո.2024 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը կարտացոլի իր երկրի ինքնիշխան ընտրությունը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Տավուշցիները գիշերն անցկացրել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհին և մտադիր չեն ճանապարհը բացել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն լսել նրանց
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 10:49

Արմինֆո. Տավուշի 4 գյուղերի բնակիչները, որոնք ՀՀ վարչապետը միակողմանի որոշել է հանձնել Ադրբեջանին, գիշերն անցկացրել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհին: Երկրի իշխանությունները դեռ չեն գնացել խոստացված ուժային ցրման։

«Մենք կանք». ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 18:10

Արմինֆո.2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո հնգամյա ժամկետով Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը խորը մտահոգությունների տեղիք է տալիս և հակասություններ առաջացնում տարածաշրջանային զարգացումների համատեքստում:  Այդ մասին ասվում է "Մենք կանք" քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունում։

Ստեփանյան. Արցախից փախստականների շուրջ 35 տոկոսը մտածում է Հայաստանից մեկնելու մասին
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 16:27

Արմինֆո.Արցախցի փախստականների շուրջ 35 տոկոսը մտածում է արտագաղթի ճանապարհը բռնելու մասին։ Այդ մասին հաղորդել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով